040.0208.290212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2012 թվականի N 208-Ն
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 928-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացու սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0,2986 հեկտարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման (հասարակական սննդի օբյեկտ) համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունիի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել պարզեցված գլխավոր հատակագծի մշակմանը:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 23-ի
N 208-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում