Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0963.021012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2012 թվականի N 963-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության կոմիտեի հերթական` 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 7-9-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Տ. Դավթյանինը, Գ. Մելքոնյանինը, Ե. Կիրակոսյանինը, Ա. Մայսուրյանինը, Տ. Մելքոնյանինը, Կ. Բեգլարյանինը և Ա. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զ. Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Աբրահամյանի և Ա. Ալոյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

(որոշումը փոփ. 12.10.12 թիվ 999-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի հոկտեմբերի 2-ի

N 963-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Դավթյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Գ. Մելքոնյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                         (2012 թ. հոկտեմբերի 7-10-ը)

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                         (2012 թ. հոկտեմբերի 7-10-ը)

 

    Ե. Կիրակոսյան      - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

                         (2012 թ. հոկտեմբերի 7-10-ը)

 

    Վ. Աբրահամյան      - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ալոյան          - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության

                         Եվրամիության ինտեգրման բաժնի պետ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Մայսուրյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         Եվրամիության հետ համագործակցության վարչության

                         պետ

 

    Տ. Մելքոնյան       - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի վարչության պետ

 

    Կ. Բեգլարյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման

                         և հարկման ընթացակարգերի վարչության պետ

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.10.2012
N 963-Ա
Որոշում