030.0371.250899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 07.07.00 թիվ ՆՀ-628 հրամանագիր)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագրի 2-րդ կետը և 1998 թվականի հունիսի 24-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի կազմը համալրելու մասին» ՆՀ-66 հրամանագիրը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
25 օգոստոսի 1999 թ.
ՆՀ-371
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ՆՀ-371
ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ
 
ԿԱԶՄ
 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(կազմն ուժը կորցրել է 07.07.00 թիվ ՆՀ-628 հրամանագիր)
 
      Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ              -   Հայաստանի Հանրապետության վարչապետ
                                       (հանձնաժողովի նախագահ)
 
      Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆ              -   Հայաստանի Հանրապետության Ազգային
                                       Ժողովի գիտության, կրթության,
                                       մշակույթի և երիտասարդության հարցերի
                                       մշտական հանձնաժողովի նախագահ
                                       (համաձայնությամբ)
 
      Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ              -   Հայաստանի Հանրապետության արտաքին
                                       գործերի նախարար
 
      Շահեն ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ          -   Հայաստանի Հանրապետության
                                       կառավարության աշխատակազմի
                                       ղեկավար-նախարար
 
      Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ             -   Հայաստանի Հանրապետության կրթության
                                       և գիտության նախարար
 
      Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ               -   Հայաստանի Հանրապետության մշակույթի,
                                       երիտասարդության հարցերի և սպորտի
                                       նախարար
 
      Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ         -   Հայաստանի Հանրապետության տարածքային
                                       կառավարման նախարար
 
      Ռուբեն ՏՈՆՈՅԱՆ               -   Հայաստանի Հանրապետության փոստի և
                                       հեռահաղորդակցության նախարար
 
      Լևոն  ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ           -   Հայաստանի Հանրապետության ֆինանսների
                                       նախարար
 
      Ալբերտ ԲԱԶԵՅԱՆ               -   Երևանի  քաղաքապետ
 
      Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ               -   Հայաստանի Հանրապետության
                                       գիտությունների ազգային ակադեմիայի
                                       պրեզիդենտ
 
      Լևոն  ՄԿՐՏՉՅԱՆ               -   Հայաստանի Հանրապետության վարչապետի
                                       խորհրդական
 
      Էդուարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ           -   Հայաստանի Հանրապետության
                                       կառավարությանն առընթեր
                                       տեղեկատվության և գրահրատարակչության
                                       վարչության պետ
 
      Մովսես ԱԲԵԼՅԱՆ               -   ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության
                                       մշտական ներկայացուցիչ
 
      Գագիկ ԳՅՈՒՐՋՅԱՆ              -   Հայաստանի Հանրապետության պատմության
                                       և մշակույթի հուշարձանների
                                       պահպանության վարչության պետ
 
      Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ            -   Երևանի  պետական համալսարանի ռեկտոր
 
      Սեն ԱՐԵՎՇԱՏՅԱՆ               -   Հայաստանի Հանրապետության
                                       կառավարությանն առընթեր Մեսրոպ
                                       Մաշտոցի անվան հին ձեռագրերի
                                       ինստիտուտի (Մատենադարան) տնօրեն
 
      Արմեն ՍՄԲԱՏՅԱՆ               -   Երևանի  Կոմիտասի անվան պետական
                                       կոնսերվատորիայի ռեկտոր
 
      Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ        -   Հայաստանի Հանրապետության
                                       գիտությունների ազգային ակադեմիայի
                                       ակադեմիկոս-քարտուղար
 
      Գևորգ  ՋԱՀՈՒԿՅԱՆ             -   Հայաստանի Հանրապետության
                                       գիտությունների ազգային ակադեմիայի
                                       Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի
                                       տնօրեն
 
      Նիկոլայ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ         -   Հայաստանի Հանրապետության
                                       գիտությունների ազգային ակադեմիայի
                                       արևելագիտության ինստիտուտի տնօրեն
 
      Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ              -   Հայաստանի Հանրապետության
                                       գիտությունների ազգային ակադեմիայի
                                       պատմության ինստիտուտի տնօրեն
 
      Արևշատ  ԱՎԱԳՅԱՆ              -   Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ
 
      Հրաչ ԲԱՐԹԻԿՅԱՆ               -   Հայաստանի Հանրապետության
                                       գիտությունների ազգային ակադեմիայի
                                       պատմության ինստիտուտի բաժնի վարիչ
 
      Պարույր ՄՈՒՐԱԴՅԱՆ            -   Հայաստանի Հանրապետության
                                       գիտությունների ազգային ակադեմիայի
                                       արևելագիտության ինստիտուտի
                                       կովկասագիտական հետազոտությունների
                                       ղեկավար
 
      Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ         -   Երևանի  պետական համալսարանի
                                       պատմության ֆակուլտետի դեկան