041.0763.161299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
16 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 763
 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-223 հրամանագրին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև արտադրության խթանման և աշխատանքի պաշտպանության, աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, բնակչության եկամուտների կարգավորման հարցերի վերաբերյալ 2000 թվականի համար կնքվելիք համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն նշված համաձայնագրի նախագծի շուրջ վարող բանակցությունների ընթացքի վերաբերյալ:
 
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
դեկտեմբերի 16-ի N 763 որոշմամբ
 
ԿԱԶՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի
արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև 2000
թվականի համար կնքվելիք համաձայնագրի նախագծի շուրջ
բանակցություններ վարելու նպատակով ստեղծված հանձնաժողովի
 
     Խ. Հարությունյան     - ՀՀ տարածքային կառավարման նախարար 
                            (հանձնաժողովի նախագահ)
     Ռ. Մարտիրոսյան       - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
     Դ. Հարությունյան     - ՀՀ արդարադատության նախարար
     Հ. Նիկողոսյան        - ՀՀ առողջապահության նախարար
     Լ. Բարխուդարյան      - ՀՀ ֆինանսների նախարար
     Ա. Դարբինյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար
     Ս. Այվազյան          - ՀՀ պետական եկամուտների նախարար
     Կ. Ճշմարիտյան        - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար
     Հ. Հովհաննիսյան      - ՀՀ քաղաքաշինության նախարար
     Պ. Ղալթախչյան        - ՀՀ սեփականաշնորհման նախարար
     Զ. Սարգսյան          - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական 
                            հիմնադրամի նախագահ
     Կ. Հայրապետյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական 
                            հարցերի վարչության պետ (հանձնաժողովի 
                            քարտուղար)