Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0200.020318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2018 թվականի N 200-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` հանդես գալով որպես «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ` ընդունել միակ բաժնետիրոջ որոշում` 100 տոկոս պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` վաճառող) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող` 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ 114 642 242 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանցով զբաղեցված, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 10,5813 հեկտար հողատարածքը (ծանրաբեռնված օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման պարտավորությամբ) (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (անկախ գնահատող) կողմից գնահատված, 626 905,0 հազ. դրամ շուկայական լիկվիդացիոն արժեքին հավասար գնով (ներառյալ ավելացված արժեքի հարկը, այսուհետ` վաճառքի գին), ուղղակի վաճառքի ձևով «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) օտարելու թույլտվություն տալու վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել ընկերության և գնորդի միջև գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը և դրանում նախատեսել, որ`

1) պայմանագրի կնքումից հետո վաճառքի գնի կազմում հողամասի կադաստրային արժեքը գնորդը վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մնացած մասը` վաճառողի հաշվին.

2) պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման համար օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ գնորդը պարտավորվում է գույքի տարածքում արտադրական և այլ կարողությունների ստեղծման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում ներդնել շուրջ 7,5 մլրդ դրամ և ստեղծել շուրջ 250 նոր աշխատատեղ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2018
N 200-Ա
Որոշում