Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 573-Ա ...

 

 

040.0254.170318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2018 թվականի N 254-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 573-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին գույք նվիրաբերելու և ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին» N 573-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համարը` 29.140.00652) գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել`

1) Գյումրի քաղաքի Մանուշյան 8 հասցեում գտնվող` 65883.6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 2258,7 քառ. մետր մակերեսով շենքը, 126.33 քառ. մետր և 21.56 քառ. մետր մակերեսներով օժանդակ շինությունները, 41.57 քառ. մետր մակերեսով կիսաքանդ պոմպակայանը, 18.33 գծամետր պարիսպը.

2) Գյումրի քաղաքի Մանուշյան 8 հասցեում գտնվող` 14839.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 2662.92 քառ. մետր մակերեսով հողամասը:».

i

2) որոշման 3-րդ կետում «բաժնետոմսերի հետգնման և մարման» բառերը փոխարինել «բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման» բառերով.

3) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի մասով` «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հողամասի մասով` «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2018
N 254-Ա
Որոշում