040.0520.030518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2018 թվականի N 520-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի մայիսի 18-ից մինչև 2019 թվականի մայիսի 18-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի մայիսի 3-ի
N 520-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԳ | Անվանումը |Չափի|Քանակը |Արժեքը |
|ը/կ|ԱԱ-ի| |միա-| |(դրամ) |
| |ծած-| |վորը| | |
| |կա- | | | | |
| |գիրը| | | | |
|___|____|_____________________________________|____|_______|_________|
|1. |2931|Այլ օրգանաանօրգանական միացություններ |կգ | 1000| 4000000|
|___|____|_____________________________________|____|_______|_________|
|2. |3810|Զոդանյութ |կգ | 600| 3000000|
|___|____|_____________________________________|____|_______|_________|
|3. |3920|Լամինացման թաղանթ EVA |կգ | 112000|150000000|
|___|____|_____________________________________|____|_______|_________|
|4. |3920|Լամինացման թաղանթ TPT-BS |կգ | 60500|150360000|
|___|____|_____________________________________|____|_______|_________|
|5. |7007|Թրծված ապակի |մք | 100000| 25000000|
|___|____|_____________________________________|____|_______|_________|
|6. |7616|Ալյումինից պատրաստված այլ |կգ |8100000|326000000|
| | |արտադրատեսակներ | | | |
|___|____|_____________________________________|____|_______|_________|
|7. |9030|Տեստեր` որակի ստուգման համար |հատ | 1| 6000000|
|___|____|_____________________________________|____|_______|_________|
|8. |9030|Տեստեր` չափանիշներ գրանցելու համար |հատ | 1| 5500000|
|___|____|_____________________________________|____|_______|_________|
|9. |9032|Սարքեր և սարքվածքներ` ավտոմատ |հատ | 1000| 4000000|
| | |կարգավորման կամ կառավարման համար | | | |
|___|____|_____________________________________|____|_______|_________|
|10.|4802|Պիտակների պատճենահանման գլանաթուղթ |կգ | 100| 1000000|
|___|____|_____________________________________|____|_______|_________|
|11.|3919|Ժապավեններ UV-1 |կգ | 1500| 23000000|
|___________________________________________________________|_________|
| Ընդամենը |697860000|
._____________________________________________________________________.