041.0439.270418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2018 թվականի N 439-Ա
ԿԱՐԵՆ ԲԱԲԱՍՅԱՆԻՆ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Կարեն Բաբասյանին 2018 թվականի մայիսի 13-18-ը գործուղել Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ)` աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի հետևանքների կառավարման «SERBIJA-2018» վարժանքների ավարտական պլանավորման համաժողովին մասնակցելու համար:
2. Կարեն Բաբասյանի` Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Բաբասյանի` Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ) գործուղման հետ կապված այլ ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Բաբասյանի` Սերբիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ