041.0442.270418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2018 թվականի N 442-Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶԻԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՄԱԼՅԱ ԵՂՈՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանին 2018 թվականի ապրիլի 26-28-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` ԵՄ-ի Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» խորագրով երկրորդ պլատֆորմի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հովհաննես Ազիզյանի և Ամալյա Եղոյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Ազիզյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ