040.0534.040518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2018 թվականի N 534-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպված աշխատանքների գնման ընթացակարգի նկատմամբ չկիրառել 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետով սահմանված` համաձայնագրի կնքմանը վերաբերող ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` գնման ենթակա աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` հնգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվությունն ստանալուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի մայիսի 3-ի
N 534-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Գնման առարկայի անվանումը |Համաձայնագրերի |
|ը/կ| |______________________________|
| | | գինը |ծածկագիրը |
|___|__________________________________|_________|____________________|
|1. |Թաիրովի միջնակարգ դպրոցի |125360000|N ՀՀ ԱՄ ԲԸԱՇՁԲ-17/02|
| |վերանորոգում | | |
|___|__________________________________|_________|____________________|
|2. |ՀՀ Արմավիրի մարզի Շենիկի համայնքի | 18636700|N ՀՀ ԱՄ ԲԸԱՇՁԲ-17/01|
| |մշակույթի տան հիմնանորոգում | | |
._____________________________________________________________________.