041.0476.050518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2018 թվականի N 476-Ա
ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ընդունել ի գիտություն, որ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՁԻԱՀ/ՄԻԱՎ հարցերին նվիրված վեցերորդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի և Առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանի` 2018 թվականի ապրիլի 17-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Առողջապահության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սամվել Մարգարյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ