041.0483.050518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2018 թվականի N 483-Ա
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 44-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 44-րդ նիստը 2018 թվականի մայիսի 16-18-ը Հայաստանի Հանրապետությունում (Ծաղկաձոր) անցկացնելու կապակցությամբ`
1. Արտաքին գործերի նախարարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին`
1) նախապատրաստել աշխատանքային հանդիպման անցկացումը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) ապահովել հյուրերի դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին`
1) հյուրերին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.
2) հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ.
3) ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, ինչպես նաև տրամադրել ուղեկցող անձնակազմեր:
3. Ոստիկանության պետին` տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
4. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին` ապահովել պատվիրակություններին դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից)` համաձայն Արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:
5. Ֆինանսների նախարարին` հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, մշակութային ծրագրերի, աշխատանքային հանդիպման անցկացման հետ կապված և ներկայացուցչական ծախսերը` 37612000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ