041.0534.210518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2018 թվականի N 534-Ա
ՍԵՐԳԵՅ ԹԱԻՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. «Positive Hack Days 8: Digital Bet» բարձր տեխնոլոգիաների ոլորտում խարդախությունների դեմ պայքարի հարցերով 8-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վարչության թիվ 1 բաժնի պետ Սերգեյ Թաիրյանի` 2018 թվականի մայիսի 14-16-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը` գիշերավարձը և օրապահիկը, կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Թաիրյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը կատարվել է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սերգեյ Թաիրյանի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ