041.0542.220518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2018 թվականի N 542-Ա
ԱՐՏԱԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ - վարչության պետի տեղակալ Արտակ Մարությանին 2018 թվականի մայիսի 27-29-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող Պարտքի կառավարման գործիքի շահառուների 9-րդ ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Արտակ Մարությանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտակ Մարությանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ