041.0558.240518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2018 թվականի N 558-Ա
ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանին 2018 թվականի հունիսի 4-8-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003 թվականի կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր ասամբլեայի 7-րդ նստաշրջանին և կոմիտեի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով:
2. Արտաշես Առաքելյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտաշես Առաքելյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ