041.0585.290518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2018 թվականի N 585-Ա
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ահաբեկչության նպատակով տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների օգտագործման դեմ պայքարի փորձի փոխանակման նպատակով Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների և ԱՊՀ մասնակից-պետությունների դատախազությունների փորձագետների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գևորգ Սարգսյանի` 2018 թվականի հունիսի 6-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Սարգսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ