Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...

 

 

041.0709.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 709-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի» 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով 2018 թվականի հունիսի 13-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը, Արմեն Ղևոնդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Միքայել Փաշայանինը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ»-ի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հունիսի 11-ի

N 709-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Մ. Փաշայան         - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

 

    Դ. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի

                         պատասխանատու

 

    Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, արտաքին

                         գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության

                         պետի պաշտոնակատար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 709-Ա
Որոշում