041.0797.190618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 2018 թվականի N 797-Ա
ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի» 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին 2018 թվականի հունիսի 21-22-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)` Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
2. Մհեր Գրիգորյանի` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մհեր Գրիգորյանի` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ