041.0803.190618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 2018 թվականի N 803-Ա
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`
1. Հայ հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան շարժման առաջամարտիկ Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հունիսի 19-ի
N 803-Ա որոշման
ԿԱԶՄ
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Միրզոյան - ՀՀ առաջին փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Պապիկյան - Տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ա. Զանջուղազյան - Ֆինանսների նախարար
Ա. Հակոբյան - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարար
Հ. Քոչարյան - Ոստիկանության պետի տեղակալ
Գ. Իսագուլյան - ՀՀ պետական և քաղաքական գործիչ (համաձայնությամբ)