Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...

 

 

041.0867.280618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2018 թվականի N 867-Ա

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2018 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` Սևծովյան առևտրի և զարգացման բանկի Աուդիտի կոմիտեի 79-րդ, տնօրենների խորհրդի 119-րդ, կառավարիչների խորհրդի 20-րդ տարեկան հանդիպումներին և «ՍԱԶԲ. Աջակցություն Ռուսաստանի աճին և տարածաշրջանային համագործակցությանը» խորագրով տարածաշրջանային բիզնես ֆորումին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Անանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.06.2018
N 867-Ա
Որոշում