041.0874.290618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունիսի 2018 թվականի N 874-Ա
ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանին 2018 թվականի հուլիսի 2-5-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների և ֆրանկոֆոն մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու և ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումներ ունենալու համար:
2. Արսեն Խառատյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ