040.0729.020718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2018 թվականի N 729-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային կինոփառատոների իրականացում» տողով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից դրամաշնորհային պայմանագրով «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) ամենամյա միջազգային կինոփառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով հատկացված միջոցների շրջանակներում կազմակերպության կողմից հրատապության հիմքով պայմանավորված ծառայությունների ձեռքբերումները կատարվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գնման գործընթացի արդյունքում կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթ այն մասին, որ սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և դրա գործողությունը տարածվում է կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 28-ի
N 729-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
.__________________________________________________________________.
|NN | Գնման առարկայի անվանումը | Գումարը |
|ը/կ| |(հազ. դրամ)|
|___|__________________________________________________|___________|
|1. |Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` | 1,130.0|
| |վարորդի հետ միասին | |
|___|__________________________________________________|___________|
|2. |Կանոնավոր օդային փոխադրման ծառայություն (ավիատոմս)| 6,784.0|
|___|__________________________________________________|___________|
|3. |Կինո- և տեսաֆիլմերի արտադրության ծառայություններ | 660.0|
|___|__________________________________________________|___________|
|4. |Գովազդային տեսածրագրերի արտադրություն | 1,386.0|
|___|__________________________________________________|___________|
|5. |Մշակութային միջոցառումների կազմակերպման հետ կապված| 1,400.0|
| |վարձակալության ծառայություններ | |
|___|__________________________________________________|___________|
| |Ընդամենը | 11,360.0|
.__________________________________________________________________.