041.0914.060718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 2018 թվականի N 914-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 11-13-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանին և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Բրյուսելի օդանավակայանի սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, ինչպես նաև Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ձեռքբերման և պարտադիր ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Խառատյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արմեն Խաչատրյանինը և Կարեն Ազատյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Դավիթ Տոնոյանինը, Արայիկ Հարությունյանինը և Արման Շահինյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Զոհրաբ Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Վահագն Աբգարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Գոռ Թումասյանինը և Արման Նինոյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի հուլիսի 11-ին` Երևան-Բրյուսել, իսկ հուլիսի 13-ին` Բրյուսել-Երևան երթուղով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հուլիսի 6-ի
N 914-Ա որոշման
ԿԱԶՄ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-13-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԲՐՅՈՒՍԵԼ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարար
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Գ. Հովհաննիսյան - ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան
Թ. Մարգարյան - Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր
դեսպան
Ա. Խառատյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Մխիթարյան - ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավար
Ա. Եղոյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Ծ. Համբարձումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Գ. Հայրապետով - Պետական պահպանության ծառայության պետ
Մ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի արարողակարգի բաժնի պետ
(06.07-13.07.2018թ.)
Անվտանգություն
Գ. Մովսեսյան - Պետական պահպանության ծառայության աշխատող
Վ. Աբգարյան - Պետական պահպանության ծառայության աշխատող
Հ. Վարդանյան - Պետական պահպանության ծառայության աշխատող
Գ. Թումասյան - Պետական պահպանության ծառայության աշխատող
(06.07-13.07.2018թ.)
Ա. Նինոյան - Պետական պահպանության ծառայության աշխատող
(06.07-13.07.2018թ.)
ԶԼՄ-ների ներկայացուցիչներ
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետի պաշտոնակատար
Ա. Շահինյան - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»
ՊՈԱԿ-ի օպերատոր
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի օպերատոր
Մ. Խաչատրյան - Հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Անդրեասյան - Հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)
Զ. Հարոյան - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Թամրազյան - «Հ2» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)
Ք. Ալագուլյան - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Պապյան - «Ազատություն» ռադիոկայանի թղթակից
(համաձայնությամբ` առանց գիշերավարձի ծախսերի)
Բ. Արաբյան - «Թերթ Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Կասյան - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)
Մ. Ղահրիյան - «Լրագիր Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)
Մ. Գրիգորյան - «1-ին Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)
Մ. Կարապետյան - «ՍիվիլՆեթ» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)