Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵ ...

 

 

041.0925.100718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2018 թվականի N 925-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի պլենար հանդիպմանը մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 1-6-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հուլիսի 10-ի

N 925-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-6-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ս. Քրմոյան         - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Ա. Անափիոսյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Մ. Գալստյան        - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                         հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության

                         մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության

                         մշակման բաժնի պետ

 

    Ս. Սահակյան        - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի

                         հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Դ. Մելքոնյան       - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (հուլիսի 2-6-ը)

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.07.2018
N 925-Ա
Որոշում