041.0931.100718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 2018 թվականի N 931-Ա
ՔՐԻՍՏԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանին 2018 թվականի հուլիսի 4-6-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության 4-րդ պլատֆորմի շրջանակներում կայանալիք կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Քրիստինե Ասատրյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Քրիստինե Ասատրյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ