Սեղմել Esc փակելու համար:
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

040.0758.130718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2018 թվականի N 758-Լ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-332-13.06.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-332-13.06.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված` առաջին տեղը զբաղեցրած մասնակցի որոշման կարգում կատարել փոփոխություն և լրացում` որպես առաջին տեղը զբաղեցրած մասնակցի որոշման պայման նախատեսելով նաև տեղական արտադրության խթանմանը նպաստող առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվության տրամադրումը:

Նախագծով ըստ էության առաջարկվում է գնումների համակարգի միջոցով տեղական արտադրությունը խթանել այնպիսի մեխանիզմով, որը ենթադրում է գնման պայմանագրի արտոնյալ պայմաններով շնորհում`

. այն մասնակիցներին, որոնք ապրանքն արտադրում են Հայաստանի Հանրապետությունում.

. աշխատանք կամ ծառայություն մատուցող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ` հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները`

. գնումները կիրականացվեն համեմատաբար թանկ գնով.

. պայմանագիրը կշնորհվի ըստ էության ոչ շուկայական մեխանիզմով անհավասար մրցակցության պայմաններում.

. առկա է մեծ ռիսկ, որ պայմանագրի շնորհման փուլում ներկայացվող տեղեկատվությունը կարող է արժանահավատ չլինել` մասնակցին կտրվի նախապատվությունը, սակայն վերջինս պայմանագիրը կկատարի այլ կերպ` ոչ տեղական ռեսուրսների օգտագործմամբ.

. առկա է ռիսկ, որ մրցութային հանձնաժողովները համարժեքորեն չեն գնահատի մրցութային առաջարկները, և նախապատվությունը կտրվի ոչ օբյեկտիվ չափանիշներով, ինչի հետևանքով կաճեն կոռուպցիոն ռիսկերը.

. գնումների միջոցով տեղական արտադրության խթանման նպատակադրումը կարող է հանգեցնել անբավարար որակի գնումների կատարմանը, ինչը պետության, որպես գնորդի դեպքում, կհանգեցնի փողի դիմաց արժեքի նվազման:

Մյուս կողմից այս մեթոդի կիրառումը կարող է հակասել ԱՀԿ գնումների համաձայնագրի պահանջներին, որին Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է 2011 թվականից և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակներին և գնումների հիմնական սկզբունքներին, որոնք միջազգայնորեն հանրահայտ են:

Պետք է հաշվի առնել նաև, որ նշված ռիսկային գործոնների հնարավորությունը նվազեցնելու նպատակով տարբեր ժամանակահատվածներում ընդունված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում (2004, 2010 և 2016 թվականներ) չեն ներառվել տեղական ռեսուրսների օգտագործման հանգամանքով պայմանավորված արտոնություններ նախատեսող նորմեր:

Այնուհանդերձ, գտնում ենք, որ տեղական արտադրության խթանումը պետք է իրականացվի ոչ պետական գնումների միջոցով, այլ պետության կողմից օգտագործվող այլ գործիքների միջոցով:

Միևնույն ժամանակ նախագիծը թերի է, քանի որ դրանով սահմանված չէ տեղական արտադրողներին նախապատվության տրամադրման շեմը, օրինակ` գործնականում հնարավոր են դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկը կրկնակի, եռակի անգամ գերազանցի օտարերկրյա ծագում ունեցող ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկից: Այս դեպքում հիշյալ նախապատվության տրամադրումը կհանգեցնի տնտեսապես ոչ շահավետ գնումների կատարմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2018
N 758-Լ
Որոշում