041.0945.160718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2018 թվականի N 945-Ա
ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻ` ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 22-րդ վեհաժողովին և «Առցանց ՀԴՄ-ներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի` 2018 թվականի հունիսի 25-27-ը Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա) և 2018 թվականի հունիսի 28-29-ը Հունգարիայի Հանրապետություն (Բուդապեշտ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել եռօրյա ժամկետում Միքայել Փաշայանի` Սլովակիայի Հանրապետություն և Հունգարիայի Հանրապետություն գոծուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ