041.0948.160718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2018 թվականի N 948-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական նստաշրջանին մասնակցելու համար 2018 թվականի հուլիսի 14-18-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք), ինչպես նաև ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով 2018 թվականի հուլիսի 18-21-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություններ` համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:
2. Պատվիրակությունների` ԱՄՆ (Նյու Յորք և Վաշինգտոն) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Արարատ Միրզոյանինը, Սյուզաննա Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը և Արման Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մարգարիտա Հակոբյանինը, Բաբկեն Տեր Գրիգորյանինը և Հակոբ Արշակյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Խաչիկ Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
3. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գյուլազյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Հայկարամ Նահապետյանի` հուլիսի 15-18-ը Վաշինգտոն - Նյու Յորք - Վաշինգտոն գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակությունների` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք և Վաշինգտոն) մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2018 թվականի հուլիսի 16-ի
N 948-Ա որոշման
ԿԱԶՄ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-18-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ (ՆՅՈՒ ՅՈՐՔ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Միրզոյան - առաջին փոխվարչապետ
Զ. Մնացականյան - արտաքին գործերի նախարար
Հ. Արշակյան - տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարի առաջին տեղակալ
Բ. Տեր Գրիգորյան - սփյուռքի նախարարի տեղակալ
Ս. Ավետիսյան - առաջին փոխվարչապետի խորհրդական
Ա. Հովհաննիսյան - արտաքին գործերի նախարարության միջազգային
կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի
վարիչի պաշտոնակատար
Մ. Հակոբյան - արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի
փրկարար ծառայության այլ պետություններում,
միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական
մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարության ներկայացուցիչ
Է. Գյուլազյան - Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի
ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Նահապետյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Խ. Ադումյան - թարգմանիչ (համաձայնությամբ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2018 թվականի հուլիսի 16-ի
N 948-Ա որոշման
ԿԱԶՄ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-21-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ (ՎԱՇԻՆԳՏՈՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Միրզոյան - առաջին փոխվարչապետ
Ա. Ավետիսյան - առաջին փոխվարչապետի խորհրդական
Խ. Ադումյան - թարգմանիչ (համաձայնությամբ)
Հ. Նահապետյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)