Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0968.160718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2018 թվականի N 968-Ա

 

ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի հուլիսի 16-ի

N 968-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Լ. Մակունց         - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Կ. Բրուտյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Ս. Խաչատրյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Ա. Փամբուխչյան     - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

 

    Ա. Սուքիասյան      - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ա. Կիրակոսյան      - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

Հովնան եպիսկոպոս  - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

    Հակոբյան             (համաձայնությամբ)

 

    Ա. Սուքիասյան      - Երևանի  քաղաքապետարանի «Բնակչության հատուկ

                         սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Մարգարյան       - ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի

                         (համաձայնությամբ)

 

    Լ. Իգիթյան         - «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Կիրակոսյան      - «Մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Թ. Գևորգյան        - Ն. Սարգսյանի մորաքրոջ դուստր

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.07.2018
N 968-Ա
Որոշում