Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

040.0781.160718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2018 թվականի N 781-Լ

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-333-13.06.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-333-13.06.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-333-13.06.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քննարկվող` գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ` հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները`

Համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի` նույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-5-րդ և 8-րդ կետերում նշված գործունեության տեսակներն իրականացնող անձանց արգելվում է որևէ ամսվա արդյունքներով գործունեության բոլոր տեսակների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հանրագումարի 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Նույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց ծանուցման` ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Հարկ է նկատի ունենալ, որ օրենքով նշված սահմանափակումը կիրառելու նպատակը բացառապես վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող որոշ արտադրանքի իրացման հաշվարկային փաստաթղթերով փաստաթղթավորմանը` հաշվի առնելով, որ հաշվարկային փաստաթղթերում հստակ արտացոլվում են արտադրանքի տեսակը, քանակը և գինը, ինչպես նաև արտադրանքը ձեռք բերող անձանց համապատասխան տվյալները: Այս դեպքում հնարավորություն է ընձեռվում պատշաճ վերահսկողություն իրականացնել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնողների նկատմամբ: Վերջինս կարևորվում է նաև այն հանգամանքով, որ գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը համարվում է հարկային վարչարարության հիմնական խնդիրներից մեկը:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումը հանելու արդյունքում հնարավորություն կստեղծվի ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների մատակարարումը հսկիչ - դրամարկղային մեքենաների կտրոններով ցույց տալու (ձևակերպելու) համար, որի պարագայում մեծ են իրական շրջանառությունները պակաս ցույց տալու ռիսկերը:

Հաշվի առնելով նշվածը` հայտնում ենք, որ ներկա փուլում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը: Թերևս ներկայացվող առաջարկությունը նպատակահարմար է քննարկել այն ժամանակ, երբ հսկիչ - դրամարկղային մեքենաների կտրոնների վրա, որպես պարտադիր պայման, կնշվեն նաև ապրանք ձեռք բերող հարկ վճարողի համապատասխան վավերապայմանները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2018
N 781-Լ
Որոշում