041.0950.160718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2018 թվականի N 950-Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Վրաստանի երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության բալային համակարգին ծանոթանալու, ոստիկանական շարժական պարեկային ծառայությունների կազմակերպման և գործունեության կարգն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի` 2018 թվականի հուլիսի 1-4-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:
2. Ոստիկանության պետին` ապահովել եռօրյա ժամկետում Հովհաննես Քոչարյանի Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ