040.0809.230718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2018 թվականի N 809-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն իր կարիքների համար ռազմավարական ծրագրավորման ավտոմատ կառավարման համակարգի նախագծման ծառայությունների ձեռքբերման նպատակով 2018 թվականի ապրիլի 5-ին հայտարարված` «ՀՀ ՏԶՆՆ-ԲՄԾՁԲ-18/1» ծածկագրով բաց մրցույթի ձևով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած` գնման պահանջի դադարման հիմքով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ