041.0961.160718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2018 թվականի N 961-Ա
ԼՈՒՍՅԱ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ (ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ) ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով 2018 թվականի մարտի 23-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրագետ Լուսյա Սամվելյանի (Լուսիկ Ագուլեցի) մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հուլիսի 16-ի
N 961-Ա որոշման
ԿԱԶՄ
ԼՈՒՍՅԱ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ (ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ) ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Լ. Մակունց - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Փամբուխչյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հակոբյան (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ռ. Էլիբեկյան - ՀՀ ժողովրդական նկարիչ (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության
թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մինասյան - Լ. Սամվելյանի հարազատը (համաձայնությամբ)