041.1000.230718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2018 թվականի N 1000-Ա
ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ` ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարանում կայացած «Հասարակական արժեքների տեսանելիությունն ու ներգործությունն արվեստի տեսանկյունից» խորագիրը կրող հանրային քննարկմանը և նույն թեմայով ցուցահանդեսի բացմանը որպես նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ներկա գտնվելու նպատակով Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի` 2018 թվականի հուլիսի 10-11-ը Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ