041.1002.230718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2018 թվականի N 1002-Ա
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովը`
1) կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.
2) նախապես քննարկում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի և խորհրդի նիստերի օրակարգում ներառված հարցերը և դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգում ներառված հարցերը և դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ անհրաժեշտության կարող է քննարկել նաև Եվրասիական տնտեսական միությանն առնչվող այլ հարցեր.
3) դիտարկում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական բնույթի ակտերը գործողության մեջ դնելու` պետական կառավարման համակարգի մարմինների կողմից կատարված աշխատանքները:
3. «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` կոլեգիայի ու խորհրդի նիստերի և Եվրասիական միջկառավարական խորհրդի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի հաճախականությունը:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել սույն որոշման 2-րդ կետում նշված հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը, իսկ հանձնաժողովի նախագահի կողմից հրավերի դեպքում ապահովել մասնակցություն հանձնաժողովի նիստերի աշխատանքներին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հուլիսի 23-ի
N 1002-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Շ. Քոչարյան - Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Քոչարյան - Արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Բաբայան - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
տեղակալ
Ա. Պողոսյան - Ֆինանսների նախարարի տեղակալ
Տ. Արզումանյան - Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների
նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - Գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Փամբուխչյան - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարի տեղակալ
Ա. Մանուկյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին
տեղակալ
Մ. Փաշայան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Ավանեսյան - Առողջապահության նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - Տարածքային կառավարման և զարգացման նախարարի
առաջին տեղակալ
Ի. Ղափլանյան - Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ա. Սաֆյան - Վիճակագրական կոմիտեի խորհրդի անդամ
Գ. Ավետիսյան - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Կ. Փոլադյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ա. Դարբինյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
անդամ (համաձայնությամբ)
Լ. Ավետիսյան - «ԷԿԵՆԳ» ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Թումյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի
Միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի
պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար)