Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓ ...

 

 

040.0888.130818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 888-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հելլո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Հելլո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 2-ի

N 888-Ա որոշման

 

«ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի|             Անվանումը           |Չափի|Քանակը|  Արժեքը   |

|ը/կ|ծածկա- |                                 |միա-|      |  (դրամ)   |

|   |գիրը   |                                 |վորը|      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|1. |6006   |Տրիկոտաժե գործվածք, ներկած, 100% |կգ  |40.000| 96.000.000|

|   |       |բամբակի պարունակությամբ          |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|2. |6004   |Տրիկոտաժե գործվածք` էլաստոմերային|կգ  |40.000| 110.000.00|

|   |       |թելեր 5% կամ ավելի զանգ,         |    |      |           |

|   |       |պարունակությամբ, տրիկոտաժի       |    |      |           |

|   |       |արտադրության համար               |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|3. |5402   |Սինթետիկ համալիր թելեր` գուլպայի |կգ  |15.000| 16.629.000|

|   |       |արտադրության համար               |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|4. |5402   |Սինթետիկ համալիր թելեր` նայլոնից |կգ  | 5.000|  8.400.000|

|___|_______|_________________________________|____|______|___________|

|5. |5402   |Սինթետիկ համալիր թելեր`          |կգ  | 5.000|  8.443.000|

|   |       |պոլիեթերային                     |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|6. |5402   |Սինթետիկ էլաստոմերային թելեր`    |կգ  |   800|  1.920.000|

|   |       |գուլպայի արտադրության համար      |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|7. |5205   |Բամբակե մանվածք` բաղկացած 100%   |կգ  |36.000|  3.600.000|

|   |       |բամբակյա մանրաթելերից` գուլպայի  |    |      |           |

|   |       |արտադրության համար               |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|8. |5206   |Բամբակե մանվածք` բաղկացած 60%    |կգ  |61.000| 52.704.000|

|   |       |բամբակյա և  40% պոլիէսթերային    |    |      |           |

|   |       |մանրաթելերից` գուլպայի           |    |      |           |

|   |       |արտադրության համար               |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|9. |5308   |Մանվածք` 100% բամբուկե           |կգ  | 3.000|  3.312.000|

|   |       |մանածագործական մանրաթելերից`     |    |      |           |

|   |       |գուլպայի արտադրության համար      |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|10.|5510   |Արհեստական թելերից մանվածք       |կգ  | 5.000|  7.300.000|

|   |       |(Modal)` գուլպայի արտադրության   |    |      |           |

|   |       |համար                            |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|11.|4811   |Սոսնձապատ թուղթ` կտորի նշագրման  |կգ  | 2.000|  3.920.000|

|   |       |և  ձևման  համար                  |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|12.|4804   |Կրաֆտ ստվարաթուղթ` չսպիտակեցված` |կգ  | 2.000|  3.840.000|

|   |       |կտորի ձևման  համար               |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|13.|5604   |Ռետինե թելեր և  ռետինե թելերից   |կգ  | 4.000|  6.720.000|

|   |       |մանածագործական նյութերի պատվածքով|    |      |           |

|   |       |առաձգական ժապավեն` տրիկոտաժի և   |    |      |           |

|   |       |գուլպայի արտադրության համար      |    |      |           |

|_________________________________________________________|___________|

|    Ընդամենը                                             |322.788.000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2018
N 888-Ա
Որոշում