Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՀԻՏ ՍԱՖՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՀԻՏ ՍԱՖՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...

 

 

041.1091.160818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2018 թվականի N 1091-Ա

 

ԱՆԱՀԻՏ ՍԱՖՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանին 2018 թվականի սեպտեմբերի 12-14-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` «Կայուն զարգացման նպատակների մշտադիտարկման համար վիճակագրական կարողությունների բարելավում» խորագրով միջազգային սեմինարին և Կայուն զարգացման նպատակների վիճակագրության գծով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կառավարող խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Սաֆյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Սաֆյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.08.2018
N 1091-Ա
Որոշում