041.1095.160818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2018 թվականի N 1095-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`
1. Ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել հանձնաժողովին մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. օգոստոսի 16-ի
N 1095-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Հ. Ռոստոմյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Լ. Վահրադյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Լ. Մակունց - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Մ. Հայրապետյան - ՀՀ սփյուռքի նախարար
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Վ. Օսիպյան - ՀՀ ոստիկանության պետ
Ա. Խառատյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Հ. Գրիգորյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)