041.1104.170818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 օգոստոսի 2018 թվականի N 1104-Ա
ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին 2018 թվականի սեպտեմբերի 17-21-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)` Ասիական զարգացման բանկի և Միջամերիկյան զարգացման բանկի աջակցությամբ կազմակերպվող Ասիա-խաղաղօվկիանոսյան պետական էլեկտրոնային գնումների ցանցի 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Թամազյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Թամազյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ