041.1112.210818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2018 թվականի N 1112-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքներն ամփոփելու և հետագա զարգացման հնարավորությունները գնահատելու, ինչպես նաև անկանոն տեղադրված գազագեներատորային հակակարկտային կայանների տեղափոխման վերաբերյալ համապատասխան եզրակացություն ներկայացնելու նպատակով`
Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. օգոստոսի 21-ի
N 1112-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Թանքարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Դ. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ
Գ. Մանուչարյան - ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի
պահպանության քաղաքականության վարչության պետ
Ռ. Նազարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության
և բույսերի պաշտպանության վարչության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ
իրավիճակների քաղաքականության մշակման և
միջազգային համագործակցության վարչության պետի
տեղակալ
Ս. Հովսեփյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային
երևույթների վրա ակտիվ ներգործության
ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
(համաձայնությամբ)
Խ. Իսախանյան - ՀՀ զինված ուժերի ավիացիայի գլխավոր ղեկապետ
Ա. Չիլինգարյան - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աղետների ռիսկերի նվազեցման
ծրագրի համակարգող (համաձայնությամբ)