041.1115.220818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2018 թվականի N 1115-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 16-րդ նիստին և հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից աշխատանքային խմբի և գործնական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 6-8-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Դավիթ Փախչանյանինը, Ավետիք Քերոբյանինը, Սերգեյ Աբրահամյանինը և Լևոն Ավագյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Տիգրան Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արմեն Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. օգոստոսի 22-ի
N 1115-Ա որոշման
ԿԱԶՄ
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Դ. Փախչանյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Հավաքական
անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության
ռազմատնտեսական համագործակցության միջպետական
հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար
(պատվիրակության ղեկավար)
Ա. Քերոբյան - Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
Դ. Վիրաբյան - ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և
լիազոր ներկայացուցիչ
Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի
գրասենյակի ռազմական անվտանգության վարչության
ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ
Տ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական համագործակցության
վարչության պետի տեղակալ
Լ. Ավագյան - Ռազմարդյունաբերության կոմիտեի ընկերությունների
կառավարման և զորահավաքային նախապատրաստության
բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 4-8-ը)
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության պետի
տեղակալ-միջազգային պայմանագրաիրավական ապահովման
բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար, սեպտեմբերի
4-8-ը)