041.1147.300818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2018 թվականի N 1147-Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2018 թվականի սեպտեմբերի 5-8-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` «Կենդանիների անդրսահմանային հիվանդությունները Եվրոպայում. միջազգային համագործակցության կարևորությունը կայուն անասնապահության համար» խորագրով Եվրոպական միության բարձր մակարդակի և «Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ աշխարհի համար համագործակցություն և ներդրում» խորագրով գլոբալ համաժողովներին մասնակցելու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գեորգի Ավետիսյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ