Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅ ...

 

 

041.1148.300818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 1148-Ա

 

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանին 2018 թվականի սեպտեմբերի 24-28-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Կալիֆորնիա` Անահեիմ)` 2018 թվականի սեպտեմբերի 24-27-ը կայանալիք «Սոլար Փոուեր Ինթերնեյշնլ» միջազգային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Գրիգորյանի և Գարեգին Բաղրամյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Կալիֆորնիա` Անահեիմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.08.2018
N 1148-Ա
Որոշում