041.1160.030918
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 2018 թվականի N 1160-Ա
ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին 2018 թվականի սեպտեմբերի 8-10-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Սալենտո)` Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությանը մասնակցելու և Իտալիայի Ապուլիա մարզում մի շարք հանդիպումներ ունենալու, ինչպես նաև հայ-իտալական մշակութային համագործակցության խթանման վերաբերյալ հարցերը քննարկելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիթ Մակունցի` Իտալիայի Հանրապետություն (Սալենտո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ