041.1229.190918
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2018 թվականի N 1229-Ա
ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Առողջապահության բնագավառում ԱՊՀ համագործակցության խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի` 2018 թվականի սեպտեմբերի 3-4-ը Ռուսաստանի Դաշնություն (Սարանսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի (07060113) 4222 հոդվածով (Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագիր) նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Լենա Նանուշյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ