041.1240.200918
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 սեպտեմբերի 2018 թվականի N 1240-Ա
ՌԱՖԻԿ ՄԱՇԱԴՅԱՆԻՆ, ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ, ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Միքայել Փաշայանին և Ռուստամ Բադասյանին 2018 թվականի սեպտեմբերի 23-27-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն)` Բավարիայի Դաշնային երկրամասի ֆինանսների նախարարության հարկային եկամուտների վարչարարության իրավասու մարմին ճանաչողական այց կատարելու համար:
2. Ռ. Մաշադյանի, Մ. Փաշայանի և Ռ. Բադասյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցներից:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Մաշադյանի, Մ. Փաշայանի և Ռ. Բադասյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Մաշադյանի, Մ. Փաշայանի և Ռ. Բադասյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ