041.1356.161018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2018 թվականի N 1356-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման քսանամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 17-19-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, Հալլե) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Արայիկ Հարությունյանի, Վարդան Սահակյանի, Արման Անդրիկյանի` հոկտեմբերի 17-19-ը ճանապարհածախսը, հոկտեմբերի 17-18-ը` օրապահիկը, և Վարդան Սահակյանի ու Արման Անդրիկյանի` հոկտեմբերի 17-18-ը գիշերավարձը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Հարությունյանի` հոկտեմբերի 17-18-ը գիշերավարձը հոգում է հյուրընկալող կողմը:
4. Ընդունել ի գիտություն, որ 2018 թվականի հոկտեմբերի 18-19-ը պատվիրակության բոլոր անդամների` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, Հալլե) գործուղման ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 16-ի
N 1356-Ա որոշման
ԿԱԶՄ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-19-Ը ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼԹ ԵՐԿՐԱՄԱՍ, ՀԱԼԼԵ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
(պատվիրակության ղեկավար)
Վ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
գիտական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Անդրիկյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական