041.1393.231018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2018 թվականի N 1393-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 23-ի
N 1393-Ա որոշման
ԿԱԶՄ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-31-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
Ն. Մովսեսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության առաջատար մասնագետ
Թ. Հովնանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային
կազմակերպությունների վարչության գործավար
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 23-ի
N 1393-Ա որոշման
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-31-Ը ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
._____________________________________________________________________.
|Գործունեության/տեղափոխման ծախսեր |Եվրո |
|____________________________________________________________|________|
|Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Թբիլիսի և | 30|
|մարզեր) | |
|Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ | 30|
|դիտորդների խորհրդակցության վայր և հետ) | |
|Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ) | 100|
|Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)| 15|
|Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության | 220|
|փաթեթ, ճաշեր) | |
|____________________________________________________________|________|
|Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին |395 եվրո|
|յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ՀՀ կառավարության | |
|կողմից | |
|____________________________________________________________|________|
|Վարորդ/ավտոմեքենա (25 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, | 125|
|յուրաքանչյուր դիտորդի կողմից) | |
|Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր | 75|
|դիտորդի կողմից) | |
|Թարգմանիչ (25 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր | 125|
|դիտորդի կողմից) | |
|Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի | 10|
|կողմից | |
|Բնակություն (առավելագույնը 7 գիշեր` 140 եվրո/յուրաքանչյուր | 980|
|գիշեր) | |
|Սնունդ և մանր ծախսեր (40 եվրո յուրաքանչյուր օր, | 320|
|առավելագույնը 8 օր) | |
|Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության | 180|
|դեպքում (45 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) | |
|Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում| 180|
|(45 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) | |
|____________________________________________________________|________|
|Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումար | 1.985|
| | եվրո|
|____________________________________________________________|________|
|Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումար | 2.380|
| | եվրո|
|____________________________________________________________|________|
|Ճանապարհածախս Երևան-Թբիլիսի-Երևան | 30.000|
| | դրամ|
| |(1 հոգի)|
._____________________________________________________________________.