Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ...

 

 

040.1201.271018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1201-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված` 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 25-ի

N 1201-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի|             Անվանումը            |Չափի  |Քա-|Արժեքը     |

|ը/կ|ծածկա- |                                  |միա-  |նա-|(դրամ)     |

|   |գիրը   |                                  |վորը  |կը |           |

|___|_______|__________________________________|______|___|___________|

| 1 |   2   |                3                 |   4  | 5 |     6     |

|___|_______|__________________________________|______|___|___________|

|1. |8202   |Սկավառակաձև  սղոցող հաստոց        |հատ   |1  |  1,000,000|

|   |       |Disk Saw 300mm Horizontal disk saw|      |   |           |

|___|_______|__________________________________|______|___|___________|

|2. |7220   |Չժանգոտվող պողպատից հարթ գլանվածք`|տոննա |10 | 16,675,000|

|   |       |4,75 մմ կամ ավելի հաստությամբ     |      |   |           |

|   |       |Sheet Metal-Stainless Steel       |      |   |           |

|___|_______|__________________________________|______|___|___________|

|3. |7220   |Չժանգոտվող պողպատից հարթ գլանվածք`|տոննա |75 |125,062,500|

|   |       |4,75 մմ-ից պակաս հաստությամբ      |      |   |           |

|   |       |Sheet Metal-Stainless Steel       |      |   |           |

|___|_______|__________________________________|______|___|___________|

|4. |7306   |Չժանգոտվող պողպատից սնամեջ կլոր   |տոննա |14 | 24,955,000|

|   |       |խողովակներ                        |      |   |           |

|   |       |Tubes-Stainless Steel (304)       |      |   |           |

|   |       |S/S (303), S/S (304), S/S (316)   |      |   |           |

|___|_______|__________________________________|______|___|___________|

|5. |7306   |Չժանգոտվող պողպատից սնամեջ        |տոննա |28 | 49,910,000|

|   |       |ուղղանկյուն կամ քառակուսի         |      |   |           |

|   |       |խողովակներ (պատի հաստությանը` ոչ  |      |   |           |

|   |       |ավելի, քան 2 մմ)                  |      |   |           |

|   |       |Tubes - Stainless Steel (304)     |      |   |           |

|   |       |S/S (303), S/S (304), S/S (316)   |      |   |           |

|___|_______|__________________________________|______|___|___________|

|6. |7306   |Չժանգոտվող պողպատից սնամեջ        |տոննա |28 | 49,910,000|

|   |       |ուղղանկյուն կամ քառակուսի         |      |   |           |

|   |       |խողովակներ (պատի հաստությանը`     |      |   |           |

|   |       |ավելի քան 2 մմ)                   |      |   |           |

|   |       |Tubes - Stainless Steel (304)     |      |   |           |

|   |       |S/S (303), S/S (304), S/S (316)   |      |   |           |

|___|_______|__________________________________|______|___|___________|

|7. |7222   |Չժանգոտվող պողպատից ձողեր         |տոննա |20 | 36,800,000|

|   |       |Bars - Stainless Steel (304)      |      |   |           |

|   |       |S/S (303), S/S (304)              |      |   |           |

|___|_______|__________________________________|______|___|___________|

|8. |7308   |Մետաղակոնստրուկցիաներ             |տոննա |16 |  8,280,000|

|   |       |Sheet Metal, Tubes, Bars-Mild     |      |   |           |

|   |       |Steel                             |      |   |           |

|   |       |Sheet Metal Thikckness Range      |      |   |           |

|   |       |(0.6 to 8.0mm)                    |      |   |           |

|   |       |Tubes & Bars Outer Diameter Range |      |   |           |

|   |       |(4mm to 100mm)                    |      |   |           |

|___|_______|__________________________________|______|___|___________|

|9. |7210   |Ցինկապատ հարթ գլանվածք            |տոննա |8  |  5,290,000|

|   |       |Sheet Metal - Galvanized or Zinc  |      |   |           |

|   |       |Plated Steel                      |      |   |           |

|   |       |Sheet Metal Thickness Range       |      |   |           |

|   |       |(0.6 to 1.5mm)                    |      |   |           |

|___|_______|__________________________________|______|___|___________|

|10.|7308   |Պահեստային մետաղական դարակաշար    |-     |200|  5,000,000|

|   |       |Warehouse Pallet Racks & Shelves  |      |   |           |

|___|_______|__________________________________|______|___|___________|

|   |       |Ընդամենը`                         |      |   |322,882,500|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2018
N 1201-Ա
Որոշում