Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ, ԱՐԿԱԴԻ ԲԱԼՅԱՆԻ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ, ԱՐԿԱԴԻ ԲԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԱՆ ՄԿՐՏՉՅԱ ...

 

 

041.1424.261018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2018 թվականի N 1424-Ա

 

ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ, ԱՐԿԱԴԻ ԲԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության փրկարարական գերատեսչությունների միացյալ խորհրդի գիտատեխնիկական 4-րդ նստաշրջանին և Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության կոլեգիայի 6-րդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի (պաշտոնավարման ժամկետը` 2018 թվականի մայիսի 12-ից հոկտեմբերի 3-ը), Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության արարողակարգի բաժնի պետ Արման Մկրտչյանի` 2018 թվականի սեպտեմբերի 24-26-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արկադի Բալյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.10.2018
N 1424-Ա
Որոշում